Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Հայաստանն այսօր հասել է սահմանային այս իրավիճակին, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի ունեցել քաղաքական իշխանություն, պետական ղեկավար մարդիկ, որոնք իրենցից մի քանի տարի առաջ նայեին, կանխատեսեին կամ հասկանային, թե իրենց ինչ է պետք։

Նա Tert.am-ի հետ զրույցում  նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի չհեռանալուն, ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում առկա ճգնաժամին։

«Հայաստանի երեք ղեկավարներն էլ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները և ներկա վարչապետը երբևիցե չեն ասել այն մասին, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքները մնան Հայաստանին։ Դրանք միշտ բանակցային գործընթացում քննարկվել են որպես փոխզիջումային տարբերակ, որ դրանք զիջվելու են, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչվի։ Շատ լավ։ Եթե Դուք մի ամբողջ 26 տարում բանակցում էիք, ասում էիք, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքների դիմաց ստանալու էիք Ղարաբաղի կարգավիճակ, մեկը չկա՞ր, որ հարց տար, որ դրանից հետո ինչպե՞ս է լինելու հայ-ադրբեջանական սահմանը։ Բացարձակապես անփութություն, անտարբերություն, անհեռատեսություն և պետական մտածելակերպի բացակայություն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել