Armeniasputnik.am-ը գրում է.

Դեղամիջոցը հավանության է արժանացել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Արգենտինան, Հունգարիան և Հնդկաստանը, իսկ ԱՄԷ–ում նրա արդյունավետությունը գնահատել են 97,8 տոկոս։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կիրառում են գրեթե 70 երկրներում, սակայն կողմնակի ազդեցությունների հետ կապված վեճերի պատճառով այն մինչ օրս չի արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությանը, գրում է Nature ամսագիրը։  

Հոդվածի հեղինակները նշում են, որ «Սպուտնիկ V»–ն COVID-19–ի կանխարգելմանն ուղղված առաջին գրանցված պատվաստանյութը դարձավ աշխարհում ու արժանացավ տասնյակ պետությունների հավանությանը, բայց որպեսզի այն գլոբալ տարածվի, անհրաժեշտ է ԱՀԿ–ի թույլտվությունը։  Մի շարք արտասահմանյան համաճարակաբաններ քննադատում էին ռուսական մշակումը արագացված գրանցման համար։

Որոշ մտավախություններ ցրվեցին The Lancet–ի այն հրապարակումից հետո, որ «Սպունտիկ V»–ն  91,6 տոկոսով արդյունավետ է կորոնավիրուսով հիվանդանալը կանխարգելելու համար և 100 տոկոսով օգնում է խուսափել հիվանդության ծանր ընթացքից։  Ավելի ուշ` 2021 թվականի ապրիլին, Գամալեայի ինստիտուտը նոր տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն պատվաստանյութի արդյունավետությունը երկու դեղաչափի ներարկումից հետո 97,6  տոկոս է կազմել։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել