Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, հուլիսի 7-ին շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է trend.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու», «ռազմական հանցագործություններ կատարելու» (չակերտները-Խմբ.) համար:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ ընթացող դատավարության շրջանակում ուսումնասիրվում են քրեական գործի նյութերը:

Նշվում է, որ Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Մալիքջանլի գյուղի տարածքում` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: 

Մինչդեռ Խոսրովյանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ «Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ» (չակերտները-Խմբ.):

Մկրտչյանին և Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգումներ), 115.2 (պատերազմի օրենքների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:

Նրանք ձերբակալվել են դատարանի որոշմամբ: 2021 թվականի մայիսի 20-ին նրանց գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան:

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել