Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել