Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանը հայտարարել է հայ գերիների նկատմամբ ևս 3 դատական գործերի մեկնարկի մասին։ Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, դատական երկու գործերը կմեկնարկեն հուլիսի կեսերին` հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին։

Ըստ հրապարակված տեղեկության` հուլիսի 15-ին կմեկնարկի 9 հայ ռազմագերիների, մարտի 16-ին` ևս 12 ռազմագերիների նկատմամբ դատավարությունը:

Ինչպես և նախորդ դատական գործերով, այս գործերով ևս հայ ռազմագերիներին մեղադրանք է առաջադրված «ահաբեկչության», «ապօրինի զենք պահելու», «զինված կազմավորումներ ստեղծելու» և «պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։

Իսկ հուլիսի 14-ին նշանակված են ՀՀ քաղաքացիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի քրեական գործով մեկնարկող դատավարության նախնական լսումները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «լրտեսություն» հոդվածով:

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանում ավարտվել էր 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» էր որակել։ Հրաչյա Ավագյանը և Գեղամ Սերոբյանը դատապարտել էին 4 տարվա, մյուսները՝ 6 ամսվա ազատազրկման:

Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել էին:

Նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Հուլիսի 3–ին 6 ամիս դատապարտված գերիներից 15–ը վերադարձան Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել