Armsport.am-ը գրում է.

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որն ավելի վաղ գլխավորում էր «Յուվենտուսը», պատմել է` ինչպիսին է լինել մի թիմի մարզիչ, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ռոնալդուին կառավարելը հեշտ չէ բոլոր տեսանկյուններից: Նա անդրազգային կորպորացիայի նման է. ունի իր անձնական շահերը, որոնք պիտի համընկնեն ֆուտբոլայինի հետ: Բայց նրա հետաքրքրությունները դուրս են թիմի ու ակումբի շրջանակից: Եվ ես մարզիչ եմ, ոչ թե մենեջեր:

Սակայն Ռոնալդուի փոխարեն խոսում է նրա վիճակագրությունը, որը երևում է մրցաշրջանի ավարտին: Բայց վերջերս ես շատ եմ լսում առանձին խաղացողների մասին, այլ ոչ թե թիմերի»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել