Armenpress.am-ը գրում է.

Շիրակի մարզի բնակիչները բացել են Երևան-Գյումրի մայրուղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները հուլիսի 5-ին, ժամը  15:00  սկսած՝ փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը։

Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր հարցի լուծման խոստումից հետո:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։ Առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը կայցելի Շիրակի մարզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել