Armsport.am-ը գրում է.

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում 3:6, 6:4, 6:3, 5:7, 10:8 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային, ինչի շնորհիվ դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Հանդիպումը տևել է 3 ժամ 51 րոպե: Խաչանովի ակտիվում 19 էյս կա, 5 կրկնակի սխալ և 10 իրացրած բրեյք՝ 15-ից:

Կիսաեզրափակչի համար Խաչանովը կպայքարի Դենիս Շապովալով (Կանադա) – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) զույգի հաղթողի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել