Armsport.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողը:

Արոնյանը լուսանկարներ է հրապարակել սոց.ցանցի իր էջերում՝ ցույց տալով, թե ինչպես են տոնում այս հաղթանակը.

«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- գրել է Արոնյանը:

Եզրափակիչի առաջին ու երկրորդ խաղային օրն Արոնյանը ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից:

Այս հաղթանակի համար Արոնյանը կստանա 30 հազար դոլար պարգևավճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել