Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել։ Որովհետև, այն հայոց պետականության կայացման ազդարարներից, հիմնասյուներից մեկն էր։ 2018թ-ից հետո, հուլիսի 5-ը վերածվել է սովորական օրացուցային ձևականության։
1975թ. հունիսի 1-ին տեղի ունեցած մի շատ սովորական իրադարձություն, արդեն երեք տարուց ավելի է խժռում, ավիրում, կործանում է հայ ժողովրդի համար կարևորագույն, թանկ և նվիրական բոլոր տոներն ու հիշատակի օրերը։ Դատեք ինքներդ։
Ինչպե՞ս նշել հուլիսի 5-ը՝ պերմանենտ ոտնահարվող սահմանադրության պայմաններում։
Ինչպե՞ս նշել սեպտեմբերի 21-ը՝ օկուպացված սահմաններով և օտարի ոտքի տակ թավալ տվող կապիտուլյանտներով։
Ինչպե՞ս նշել հունվարի 28-ը, երբ բանակից մնացել է միայն какой-нибудь պաշտպանության նախարար ու ԳՇ պետ, իսկ քո երկրի անվտանգության երաշխավորը ռուսական տրիկալորն է։
Ինչպե՞ս նշել մայիսի 9-ը, երբ այդ օրը ամենաշատն ես հայհոյում կապիտուլյանտին ու նրա աջակիցներին՝ վաճառված հաղթանակի ու կորսված հայրենիքի համար։
Ինչպես նշել մայիսի 28-ը (առաջին Հանրապետության օրը) երբ ՀՀ երրորդ հանրապետությունն է արդեն գոյաբանական վտանգի մեջ։
Ինչպե՞ս ոգեկոչել Հայոց մեծ Եղեռնի զոհերին, երբ քո իսկ ընտրած կապիտուլյանտներն են կասկածվում Ցեղասպանությունը ժխտողների գործիքը լինելու մեջ։
Ավելի արդար, ազնիվ ու բարոյական կլիներ սգո օրեր հայտարարվեին հունիսի 1-ը, մայիսի 8-ը (ԱԺ-ն կապիտուլյանտին ընտրեց վարչապետ), նոյեմբերի 9-ը (կապիտուլյացիայի օր), դեկտեմբերի 9-ը (2018թ. ԱԺ ընտրություններում թրքահպատակ տականքը հավաքեց բացարձակ մեծամասնություն՝ կործանելով պետությունը) և հունիսի 20-ը՝ որպես համազգային խայտառակության օր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել