News.am-ը գրում է.

Այսպես կոչված՝ սուպերմթերքները ոչ բոլորին են հասանելի, բայց, ինչպես ասում է սննդաբան եւ էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան), դրանք լիովին կարելի է փոխարինել ավելի էժան, բայց ոչ պակաս օգտակար համարժեքներով:

Մասնագետի կարծիքով՝ հնդկացորենը, կորեկը եւ վարսակի ալյուրը կարող են հիանալի փոխարինել կինոային, հաճարին եւ վայրի բրնձին: Բացի այդ, լակտոզայի օգտագործման հակացուցումների բացակայության դեպքում պետք չէ սովորական կաթը փոխարինել բուսականով:

Մասնագետը նաեւ հերքել է մատչայի (ճապոնական կանաչ թեյ) հատուկ օգուտների մասին առասպելը: Նրա խոսքով՝ մատչան իրականում ավելի արդյունավետ չէ, քան կանաչ թեյը: Եւ սուրճից մատչային անցնելը բոլորովին իմաստ չունի:

Ինչ վերաբերում է ալյուրին, պարտադիր չէ ընտրել թանկարժեք տեսակներ: Գլխավորը, որ ալյուրը հացահատիկային լինի, այսինքն թեփ պարունակի:

Նույնը վերաբերում է յուղերին՝ գլխավորն այն է, որ տարբեր տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվեն տարբեր տեսակի յուղեր:

Մասնագետի խոսքով, ընկույզի կարագները, որոնք հաճախ մեծ քանակությամբ են օգտագործվում, քան կարագը, ունեն նույն կալորիականությունը եւ հանգիտ կարելի է դրանք ընկուզեղենով փոխարինել։

Բացի այդ, էնդոկրինոլոգը հայտարարել է, որ ձուն կամ մեկ բաժակ կաթը պակաս օգտակար չէ, քան 100 գրամ սպիրուլինները:

Չիայի սերմերը, ըստ սննդաբանի, անշուշտ օգտակար են որպես բջջանյութի եւ Օմեգա-3-ի աղբյուր, բայց կարող են հեշտությամբ փոխարինվել մրգերով, բանջարեղենով, ընկույզով եւ կտավատի սերմերով: Ավելին, ֆրուկտոզան, արտիճուկի օշարակը, ագավայի նեկտարը եւ կոկոսի շաքարը արդյունավետորեն չեն փոխարինում շաքարին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել