News.am-ը գրում է.
Կիպրոսի իշխանությունները փոփոխություններ են կատարել օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոններում, հաղորդել է ATOR-ը:
«Կարմիր» կատեգորիայի երկրներից ճանապարհորդողների համար, որոնց մեջ է նաեւ Ռուսաստանը, այժմ COVID-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը, որն արվում է ժամանելուն պես, հասանելի կլինի երեք ժամվա ընթացքում` www.covid-testcyprus.com թվային հարթակում: Նախկինում այս տեղեկատվությունը զբոսաշրջիկների հեռախոսներին ուղարկվում էր SMS հաղորդագրությամբ:
Կղզի մուտք գործելու կանոնները չեն փոխվել՝ չպատվաստվածները պետք է երկու ՊՇՌ թեստ հանձնեն:
Առաջինը՝ մեկնումից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Դրա արդյունքը ներբեռնվում է Cyprus Flight Pass հարթակ՝ մեկնումից առաջ 48 ժամվա ընթացքում:
Երկրորդ թեստն արվում է ժամանելուն պես: Լառնակայի օդանավակայանում այն արժե 30 եվրո, Պաֆոսի օդանավակայանում՝ 32 եվրո:
12 տարեկանից ցածր երեխաներն ազատվում են թեստավորումից:
Կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը անհրաժեշտ չեն այն ճանապարհորդների համար, ովքեր անցել են «Սպուտնիկ V»-ով պատվաստման ամբողջական կուրսը: