Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կմնա թիմում։

Le Parisien-ը գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այս ամառ չի հեռանա փարիզյան թիմից, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա։ Նշվում է, որ մեծ դեր է խաղացել Կիլիանի՝ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ ունեցած համաձայնությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ,ինչի մասին արդեն տեղյակ է պահել ղղեկավարությունը։ Չնայած՝ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառ, փարիզցիները մտադիր չեն Կիլիանին այս ամառ վաճառել։

Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, մինչ այդ նա պաշտպանել է «Մոնակոյի» գույները։ Ֆրանսիայի ավարտված մրցաշրջանում նա 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել