News.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի՝ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ձեւավորելու մասով արձանագրությունը վավերացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահների ստորագրած արձանագրությունն ուղղված է այդ երկրների էններգետիկ անվտանգության բաձրացմանը, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործառնության կանոնների սահմանմանը, նրանց փոխշահավետ եւ իրավահավասար տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանը։

Մասնավորապես, փաստաթուղթը թույլ է տալիս որակապես նոր մակարդակով օգտագործել ԵԱՏՄ անդամ երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի առկա առավելությունները եւ սահմանում է հիմնական դրույթները հինգ պետությունների ազգային էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջեւ՝ էլեկտրաէներգիայի առեւտրի ոլորտում։

Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը թույլ կտա գործարարներին ազատ ընտրել էներգառեսուրսների մատակարարներին, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ արտադրվող արտադրանքի ինքնարժեքի, ինչպես նաեւ ԵԱՏՄ բոլոր պետությունների էներգաանվտանգության բարձրացման վրա, կնպաստի էլեկտրաէներգիայի թափանցիկ գների գոյացմանը, ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը։

Միեւնույն ժամանակ, արձանագրությունը հիմք է՝ գալիք փուլերում մշակելու համար մի ամբողջ շարք նորմատիվային փաստաթղթեր, որոնք ավելի մանրամասն կկարգավորեն ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը (էլեկտրաէներգիայի տարանցումը միության երկրներով, միջպետական էլեկտրահաղորդագծերի թողունակության բաշխումը եւ տեղեկատվական փոխանակությունը շուկայում)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել