Armsport.am-ը գրում է.

Կայացան Goldmoney Asian Rapid մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումերը, որում Լևոն Արոնյանը հաղթեց Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգասիին։

Կիսաեզրափակչում հայ շախմատիստի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։

Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Դին Լիժենը և Վլադիսլավ Արտեմևը։

Նշենք, որ  Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրն Արոնյանը արդեն հանդիպել էր Մագնուս Կարլսենի հետ և հաղթանակ էր տարել  նորվեգացու նկատմամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատարԷլինա Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել