Armeniasputnik.am-ը գրում է.

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով`բավականին աշխատանքներ տարվել է ու տարվում է, որոնք չեն էլ երևում, հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները։

«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ նախագահն էլ ԱԺ–ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,–ասաց նա։

Բեգլարյանն ընդգծեց, որ իրենք լրացուցիչ աշխատանքներ են տանում, մասնավորապես այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, լուծվելու են գիշային լուսավորության հարցերը, ուժեղացվելու է վերահսկողությունը։

«Այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը և խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։ Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն, և կանխարգելված դեպքերի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին»,–ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել