«Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները և մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական և անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի և այլն։

Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի և ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի միջև․ վերջինս մարզպետին հիշեցրել է նրա ՀՀԿ-ական անցյալը և զգուշացրել, որ հավերժ պաշտոնի չի մնալու։

Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել