Armenpress.am-ը գրում է.

Սուդանի ոստիկանությունը մայրաքաղաք Խարթումում արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական ու քաղաքացիական ուժերը քայլերթ են իրականացրել դեպի նախագահական պալատ՝ ի նշան տնտեսական պայմանների վատթարացման դեմ բողոքի: Մասնավորապես, ներկաները դժգոհել են, որ կառավարության քայլերի հետևանքով բարձրացել է վառելիքի գինը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են իշխանությունը շուտափույթ հանձնել բացառապես քաղաքացիական ուժերին:

Ոստիկանությունն անկարգությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է 79 անձի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել