Tert.am Լife-ը գրում է.
Այսօր Արմեն և Աննա Էլբակյանների լուսահոգի որդու՝ Էդգար Էլբակյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 38 տարեկան։
Էդգարի քույրը՝ դերասանուհի Լիլի Էլբակյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր, դերասան Ստեփան Ղամբարյանի և նրանց երրորդ ընկերոջ՝ Արեգի արխիվային լուսանկարը։ Վերջինս Էդգարի հետ է եղել չարաբաստիկ դեպքի օրը։ Նրանք մահացել են 2000 թվականին՝ դժբախտ պատահարի հետևանքով։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Էդգար Էլբակյանը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։
2002 թվականին լույս է տեսել նրա «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։ 2018 թվականին դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ լույս է տեսել Էդգարի գրած երգերի հիման վրա ստեղծված ձայնասկավառակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: