Հունիսի  29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է «Լոռի» հեռուստաընկերությունը
Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր յուղերում:  Քարաձորում կարկուտը տևել է  շուրջ 15 րոպե:
Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ  վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին:
Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: Լոռու մարզպետարանից  տեղեկացրել են, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Առաջիկայում  կկազմվեն արձանագրություններ՝ վնասների մասին և կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել