Այսօր կայկացած մամուլի ասուլիսին «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հետընտրական հետազոտությունների արդյունքները։

Նրա ներկայացմամբ՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո եղաց հարցումների ընթացքում այն աարցին՝ արդյո՞ք կարծում են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են արդար և թափանցիկ և արտահայտում են ժողովրդի կամքը, հարցվածների 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանաշանակ՝ այո», 20,1 տոկոսը՝ «ավելի շուտ՝ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ՝ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ», հարցվածների 4,5 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին են տվել իրենց ձայնը, հարցվածների 35,8 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք, 6,8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3,2 տոկոս, «Հայ ազգային կոնգրես»՝ 2,4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 2,1 տոկոս, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք՝ 1,6 տոկոս, Ազղգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն՝ 1,5 տոկոս, «5165» շարժում՝ 1,4 տոկոս, մյուս ուժերի օգտին, ըստ նշված հարցումների քվեարկել են 1 տոկոսից քիչ հարցվածներ, հարցվածների 11,7 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին, ոչ մեկին չի քվեարկել հարցվածների 1,4 տոկոսը։

Նավասարդյանն ընդգծեց՝ հարցը տրվել է ընտրություններին մասնակցածներին։ Նա հայտնեց, որ իրականացրել են հեռախոսային հարցումներ, ընտրանքի ծավալը 1112 է, հետազոտությունն իրականացվել է հունիսի 23-24-ը։

«Տարբեր ցուցանիշներով մենք գրանցել ենք մոտիկ տվյալներ, բայց հանկարծակի իշխող ուժի կտրվածքով ունեցանք կտրուկ տարբերություն, մենք պատասխանատու ենք մեր հարցումների վերաբերյալ և չենք կարող պարզաբանել, թե ինչպես է իշխող ուժը արձանագրել այս բարձր ցուցանիշը։ Մենք չենք կարող 24-25 ցուցանիշում լինել քիչ թե շատ ճիշտ, և երկու անգամ սխալվել իշխող ուժի ցուցանիշի մեջ, բացատրության բեռը դրված չէ մեր կազմակերպության վրա»,-ասաց Նավասարդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել