ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ, այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:

Ըստ էության, Միացյալ Նահանգների ղեկավարը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ ՀՀ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել