Armsport.am-ը գրում է.

ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-2020-ը ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնություններում խփած գոլերի քանակով, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խորվաթ կիսապաշտպան Միսլավ Օրսիչի խփած գնդակը 1/8 եզրափակչի խաղում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում դարձավ 109-րդը այս մրցաշարում: Արդյունքում, գերազանցվեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության արդյունքը, որում խփվել էր 108 գնդակ:

Եվրո-2020-ում ընդհանուր առմամբ 118 գոլ է գրանցվել: Միևնույն ժամանակ, մրցաշարում կկայանա ևս ինը հանդիպում, ինչը նշանակում է, որ ռեկորդը կբարելավվի:

Սա 24 թիմերի մասնակցությամբ երկրորդ մրցաշարն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել