Armenpress.am-ը գրում է.

Յալթայի ղրիմյան ափերի մոտ սկսվել Է ծովի ջրերի որակի ստուգումը, նմուշները կվերցվեն ամեն օր: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ղրիմի եւ Սեւաստոպոլի վարչության ղեկավար Նատալյա Պենկովսկայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յալթայի ափերի մոտ լողանալու արգելքը սահմանվել Էր ավելի քան տասն օր առաջ՝ հեղեղումների պատճառով: Ինչպես հունիսի 28-ին նշել Է Յալթայի քաղաքագլուխ Յանինա Պավլենկոն, լողանալ կարող են թույլատրել առաջիկա շաբաթ, հենց որ ափերի մոտ ստուգեն հատակը եւ ստանան նմուշները, որ ծովի ջուրը լավ որակի Է:

«Այսօրվանից մենք սկսել ենք նշումառումը՝ ելնելով եղանակային պայմանների հետ կապված իրադրությունից, ելնելով ընթացքից, որը բնութագրական Է Մեծ Յալթայի՝ Ֆորոսից մինչեւ Ալուպկա ընկած ծովեզերքի համար: Դրանք այն առաջին լողափերն են, որոնց վերաբերյալ կարող Է որոշում ընդունվել լողանալը վերսկսելու համար: Նմուշները կվերցվեն երեք օրվա ընթացքում՝ ամեն օր»,-լրագրողներին ասել Է Պենկովսկայան:

Նրա խոսքով՝ ծովում լողանալու արգելքը հանելու ժամկետների մասին խոսելը վաղաժամ Է, բայց զբոսաշրջիկները կարող են այցելել լողափեր եւ այնտեղ արեւայրուկ ընդունել: Հզոր ցիկլոնը Ղրիմում մոլեգնել Է հունիսի 17-ին, ինչը հեղեղումների Էր հանգեցրել Կերչում՝ թերակղզու արեւելքում:

Տարածաշրջանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ Էին սահմանել: Հաջորդ օրը տեղատարափները հասել են մինչեւ Յալթա. գետերը դուրս Էին եկել ափերից, ջրածածկ արել փողոցներն ու տները: Տարերքի ճիրաններում Էր հայտնվել նաեւ Ղրիմի Թեոդոսիա քաղաքը, Լենինյան եւ Կիրովյան շրջանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել