Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում մահացել է սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը: Այս մասին իրենց գրառումներով հայտնում են հայտնիները:

Ամերիկաբնակ Թագուհի Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելիներս, 
Բոլորս ցնցված ենք մեր սիրելի ընկեր Գևորգ Եղիազարյանի վաղաժամ մահվան լուրով: 
Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան: Մենք բոլորիդ օգնության կարիքն ունենք: Գաղտնիք չէ, որ Գևորգն էր Հայաստանում ապրող իր ընտանիքի ամենամեծ աջակիցը: Այս ողբերգական պահին բոլորիդ օգնությունն է հարկավոր»:

Ըստ համացանցում տարածված լուրերի հաղորդավարի մահվան պատճառը կաթվածն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել