Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի «Յոլկուտի տակ» կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում:

Գ. Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել