Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 25-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել