Armenpress.am-ը գրում է.

Վրաստանում անցած օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 34 հազար 104 թեստ. 20 հազար 282-ը՝ հակագենի, 13 հազար 822-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել Է վարակման 699 նոր դեպք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել Է ախտահարման 362 հազար 183 դեպք:

Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 614 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր վարակի դեմ կարողացել Է պայքարել 348 հազար 267 քաղաքացի: Կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից անցած օրվա ընթացքում մահացել Է ինը մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 5237 մարդ:

699 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել Է 418-ը, Աջարիայում՝ 36, Իմերեթում՝ 57, Քվեմո Քարթլիում՝ 51, Շիդա Քարթլիում՝ 36, Գուրիում՝ երկու, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 32, Կախեթում՝ 41, Մցխեթ-Մթիանեթում՝ 12, Սամցխե-Ջավախքում՝ 11, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ երեք:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 8 հազար 653-ի, նրանցից 2592-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 657 հիվանդի վիճակը ծանր Է, քովիդ-հյուրանոցներում գտնվում Է 585 հիվանդ:

5476 ախտահարված բուժընթաց Է անցնում տանը, 156 հոգի միացված Է արհեստական շնչառության սարքին:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունիսի 24-ին կազմել Է 2,05 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,45 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,40 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել