Դանիելա Ալվարեսը, ով դառնալով «Միսս Կոլումբիա»՝ տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց, նախորդ իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել հիվանդանոցից, որտեղ երևում էր, որ նրա աջ ոտքն անդամահատել են։
Մոդելի ձախ ոտքը ծնկից ներքև անդամահատվել է բարդությունների պատճառով, որոնք առաջացել են ստամոքսում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո։ Երիտասարդ կնոջ մոտ ստորին վերջույթների իշեմիա է զարգացել։
Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին նշել էր, որ չի ընկճվում, ու կարծում է, որ կյանքը դեռ նոր է սկսվում։

Այժմ «Միսս Կոլումբիա»-ն ավելի ակտիվ գործունեություն է ծավալում մոդելային ոլորտում։ Իր օրինակով գեղեցկուհին ցանկանում է ցուցյ տալ, որ ամպուտացիան դեռ դատավճիռ չէ և ամենին էլ չի կարող խանգարել կանանց հմայիչ ու սեքսուալ լինելու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել