Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանը չեմպիոնական տիտղոս է նվաճել Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 56 կգ քաշային, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը հաղթել է իր բոլոր մրցակիցներին ու կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Նա եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել