Ֆիլիպ Մորրիս Արմենիան հունիսի 14-ից սկսել է KT&G ընկերության անծուխ արտադրանքներից մեկի վաճառքը Հայաստանում։ Հայտարարությունը հաջորդում է 2020 թվականի հունվարին Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (ՖՄԻ) և KT&G-ի՝ ծխախոտի և նիկոտինի առաջատար հարավկորեական ընկերության կողմից ստորագրված համաձայնագրին:

Ֆիլիպ Մորիս Արմենիան (PMA) Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ (PMI) առաջատար միջազգային ծխախոտային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն է: PMI-ը Հայաստանում ներկայացուցչական գրասենյակ է հիմնել 1995 թվականին, իսկ 2010 թվականի դեկտեմբերին բացել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ն։

Ընկերության գլխավոր կառավարիչ Միհայել Սոլթերը ասում է որ իրենց նպատակն է, որ բոլոր այն չափահաս ծխողներն, ովքեր այլապես չեն ցանկանում կամ չեն կարողանում թողնել ծխելը, որքան հնարավոր է շուտ անցնեն այլընտրանքային պրոդուկնտերի և հրաժարվեն սիգարետից ի շահ իրենց, հասարակության և հանրության առողջության։

KT&G-ի արտադրանքը, ներառյալ lil SOLID 2.0-ը և Fiit տաքացվող ծխախոտային գլանակները Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը մատակարարելու է Հարավային Կորեայից դուրս․ Դրանք ենթակա են մանրակրկիտ գնահատման նախքան առևտրայնացումը` ապահովելու համար, վերջիններիս համապատասխանությունը գործարկման նորմատիվ պահանջներին ներկայացրած շուկաներում, ինչպես նաև ՖՄԻ- ի գիտական հիմնավորման բարձր ստանդարտները` հաստատելու այրման բացակայությունը և վնասակար նյութերի արտազատման զգալի նվազումն ի համեմատ սիգարետի։

Հայաստանում ներկայացված նոր սարքի (lil SOLID 2.0) կարևորագույն հատկությունն այն է, որ այն տաքացնում է ծխախոտն առանց այրման։ Սարքն աշխատում է տաքացման սկզբունքով․ միջուկը թույլ է տալիս հավասարաչափ տաքացնել ծխախոտը ներսից՝ առանց այրման կամ կրակի։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ դեպի անծուխ ապագա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն (ՖՄԻ) ստեղծելու է անծուխ ապագա և փոխարինելու սիգարետն առանց ծուխ արտադրատեսակներով, ինչը կարևոր է հասարակության, ընկերության և այն ծխողների շահերից, ովքեր այլապես կշարունակեին ծխել։

ՖՄԻ-ն մատակարարում է իր IQOS Պլատֆորմ 1 սարքը և իր աքսեսուարները Ալտրիա Գրուպ կորպ․ ԱՄՆ-ում լիցենզավորված վաճառքի համար, որտեղ այս ապրանքները առևտրայնացման թուլտվություն են ստացել ԱՄՆ Սննդամթերքի և Դեղորայքի վարչության կողմից (FDA) ծխախոտային արտադրանքների շուկայավարման դիմումի ներքո (PMTA): FDA-ը նաև թույլատրել է IQOS-ի շուկայավարումը որպես մոդիֆիկացված ռիսկով արտադրանք (MRTP), գտնելով, որ վերջինս համահունչ է հանրային առողջության պահպանմանը։ Ընկերությունն իր ապագան կառուցում է առանց ծուխ արտադրատեսակների նոր սերնդի վրա, որոնք, թեև զերծ չեն ռիսկերից, այնուամենայնիվ, շատ ավելի լավ ընտրություն են, քան ծխելը շարունակելը։

Ֆիլիպ Մորրիսի նպատակն է արտադրանքի մշակման, գերժամանակակից սարքավորումների ու բազմակողմանի գիտական գնահատման միջոցով ապահովել, որ առանց ծուխ արտադրատեսակները բավարարեն չափահաս սպառողների նախասիրություններն ու կարգավորող մարմինների խիստ պահանջները: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է www.pmi.com և PMIScience.com կայքերում:

Նյութը՝ Lurer.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել