Armeniasputnik.am-ը գրում է.

Արդեն 3-րդ օրն է, ինչ սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին և պահանջում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ որակի ծառայություններ մատուցի։

Արդեն 3-րդ օրն է, ինչ սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին և պահանջում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ որակի ծառայություններ մատուցի։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) այսօր քննարկվել է վերջին օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը` ինչու են հաճախացել ջրամատակարարման անջատումներն ու որքանով է դրանց համար պատասխանատու էներգետիկ համակարգը։

Ինչպես հայտնում են ՀԾԿՀ–ից, հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակն ու բաժանորդների դիմում-բողոքները, հանձնաժողովում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:Քննարկման արդյունքում կողմերը հանգել են եզրակացության, որ ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել Հայաստանում դիտվող եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի։

Արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:

Իրավիճակը կայունացնելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել