Ամերիկացի փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսն առցանց ռեժիմով մասնակցել է իր խնամակալության գործով դատական նիստին, որի ժամանակ 20 րոպեանոց ելույթ է ունեցել։
Նա պատմել է, որ երկար տարիներ բուժվելու ընթացքում իրեն ստիպել են ընդունել հակաբեղմնավորիչներ և լիթիում, որը չարաշահելու դեպքում մարդը կարող է մտավոր հետամնաց դառնալ: 

Այս ամենը բժիշկներն արել են երգչուհու հոր պահանջով, ով այժմ, լինելով Բրիթնի խնամակալը, թույլ չի տալիս նրան  ամուսնանալ ընկերոջ հետ և կրկին երեխաներ ունենալ։

Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, ով 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել