Գիտնականներն ուսումնասիրել են ութ տարվա ընթացքում 7 տարածված տեսակի 170 ծառից ստացված տվյալները: Ծառերը գտնվել են վեյցարիայի ողջ տարածքում՝ 50 հողամասում: Ուսումնասիրվող հողատարածքները TreeNet-ի մաս են կազմում՝ ցանցի, որտեղ ծառերի բների տրամագծի փոփոխությունը չափվում է պարբերաբար՝ բարձր ճշգրտության դենդրոմետրերով: Ֆիքսվում են նաև օդի ու հողի խոնավության մասին տեղեկությունները: 

Ծառերն աճում են 1-5 մկմ-ժ արագությամբ, սակայն այս արագությունն էականորեն տատանվում է օրվա ընթացքում. Կոճղերը նեղանում և լայնանում են օրվա մեջ 1-200 մկմ շրջանակներում: 

Ծառերը նոր բջիջներ են կազմավորում՝ օգտագործելով ածխաջրեր, որոնք դրանք արտադրում են ֆոտոսինթեզի ընթացքում: Սակայն առաջին հերթին ծառերի աճը սահմանափակում է ոչ թե ածխաջրջրի անբավարարությունը, այլ ջրի ճնշումը ծառերի վրա: 

«Մեզ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ ծառերն աճում են անգամ չոր հողի մեջ՝ բավարար խոնավ օդի պայմաններում: Եվ, ընդհակառակը, չեն աճում, երբ հողը խոնավ է, իսկ օդը՝ չոր», - նշում են գիտնականները: 

Սրա պատճառը ծառերի՝ սահմանափակ ունակությունն է ջուրը տեղափոխելու: Երբ օդն ավելի չոր է դառնում, ծառերը տրանսպիրացիայի հաշվին սկսում են ավելի շատ ջուր կորցնել, քան կլանում են արմատները: Ծառերի ջրային պոտենցիալը փոքրանում է, իսկ աճը դադարում է՝ անկախ ածխաջրերի առկայությունից: 

Բացի դրանից, գիտնականները նևա հայտնաբերել են, որ ծառերը դադարում են աճել մինչ այն, երբ դադարում է ֆոտոսինթեզը: Սա բացատրում է, թե ինչու են ծառերը չոր միջավայրում ածխաջրեր կուտակում, սակայն չեն աճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել