Starnews.am-ը գրում է.

Քաղաքական վերջին իրադարձություններից հետո կրքերը դեռևս չեն հանդարտվում, Հայաստանում ապրող և դրա սահմաններից դուրս հայկական շոու բիզնեսի արտիստներն իրենց կարծիքն են արտահայտում ստեղծված իրավիճակի մասին:

Երգչուհի Արմինկան էլ այս առիթով գրել է. «Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին: Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ընտանիքում, ընկերների շրջանում կամ, պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում: Ես շարունակում եմ մնալ ՀԱՅ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը: Խավարամիտները, ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր, բայց միշտ հիշել է պետք, որ ԼՈՒՅՍԸ հաղթում է խավարին»:

Նրա հետևորդներից մեկն էլ հակասել է երգչուհուն̀ պնդելով, որ ժամանակին Արմինկան պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին. «Երեք տարի առաջ, որ գրում էիր՝ Նիկոլ վարչապետ... Հիմա ըստ քեզ՝ դա խավարամտությո՞ւն էր, թե՞ արդարամտություն։ Ես շատ լավ եմ հիշում, որ դուք սատարում էիք Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը, մի փորձեք հերքել! Մարդիկ չեն մոռանում ոչինչ, որքան էլ, որ որոշ դա այդպես է թվում»:

Երգչուհուն զայրացրել է օգտատիրոջ պնդումը, որին ի պատասխան գրել է. «Ես ԵՐԲԵՔ ոչ մի քաղաքական ուժի չեմ սատարել,անուններ նշելու մասին չխոսեմ: Բավական է զբաղվեք կեղծ վկայություններ տալով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել