Armenpress.am-ը գրում է.

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` F խմբում Պորտուգալիան Բուդապեշտում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանիսայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ով թարմացրեց Եվրոպայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն գոլահարի ցուցանիշը` 14  գնդակ: Ֆրանսիայի կազմում էլ դուբլի հեղինակ դարձավ Բենզեման:

Խմբի մյուս խաղում` Գերմանիա-Հունգարիա ևս գրանցվեց նույն հաշիվը 2:2:

Ի վերջո F խմբում առաջին տեղը 5 միավորով զբաղեցրեց Ֆրանսիան: Երկրորդ տեղը խփած և բաց թողած գնդակների առավելությամբ գրավեց Գերմանիան: Երրորդը Պորտուգալիան է, իսկ վերջին տեղում Հունգարիան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել