Տիգրան Ամբարդարյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ես, Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաև մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»։

Նշենք, որ գրառման հեղինակի եղբայրը՝ Մելս Ամբարդարյանը, շիրակցի գերեվարված զինծառայողներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել