News.am-ը գրում է․

Բանգլադեշում հայտնի մահմեդական հոգեւորականը ֆեթվա է հրապարակել Facebook-ում «հա-հա» սմայլիկի օգտագործման դեմ, հայտնել է AFP-ն:

Ահմադուլլան Facebook-ում եւ YouTube-ում ավելի քան երեք միլիոն հետեւորդ ունի: Նա պարբերաբար հայտնվում է հեռուստաշոուներում՝ կրոնական հարցեր քննարկելու:

Ահմադուլլան երեք րոպե տեւողությամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ քննարկում է Facebook-ում մարդկանց նկատմամբ ծաղրը եւ ֆեթվա է հրապարակել (իսլամական հրամանագիր) նման վարքի դեմ, ինչպես նաեւ «հա-հա» էմոջիի օգտագործումը մահմեդականների համար «հարամ (արգելված)» է անվանել:   

«Ներկայումս մենք օգտագործում ենք ծիծաղող սմայլիկները Facebook-ում: Եթե ձեր այդ արձագանքը նպատակ է ունեցել ծաղրել մարդկանց, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են տեղադրում կամ մեկնաբանություններ թողնում, իսլամը դա արգելում է», - հայտարարել է Ահմադուլլան:

Հազարավոր հետեւորդներ արձագանքել են նրա տեսանյութին, մեծ մասը դրականորեն, չնայած մի քանի հարյուրը ծաղրի են ենթարկել ՝ օգտագործելով հենց «հա-հա» էմոջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել