Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել  հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ առաջիկա ժամանակներս պետք է քննարկենք այս հարցերը»,- հայտարարել է Շոյգուն Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Էրմեքբաևի հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար հատկապես մտահոգիչ է իրավիճակը սահմանակից Աֆղանստանում՝ կապվածու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել