Armenpress.am-ը գրում է.

Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «Դելտա պլյուս»-ով վարակվելու առնվազն 41 դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Անգլիայի առողջապահական ծառայությունը:

Երկրում, ընդհանուր առմամբ, վիրուսի հնդկական շտամով՝ «Դելտա»-ով վարակվել է 75 հազար 953 մարդ, որն ամբողջ Մեծ Բրիտանիայում վարակվածների թվի 99 տոկոսն է կազմում: Հնդկական շտամով վարակումների մեծ մասը հենց Անգլիայում է, որտեղ ՄԹ բնակչության 85 տոկոսն է ապրում:

Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել