Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:

«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ  միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,-  Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:


 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել