Armsport.am-ը գրում է.

Գերմանական Sport1 հրատարակությունը հայտնում է, որ «Բավարիան» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:

«Բավարիան» չի փորձի գնել Հոլանդին այս տարի՝ բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, բայց կսպասի մինչև հաջորդ ամառ, երբ խաղացողի փոխհատուցման գումարը կարժենա 64 միլիոն ֆունտ՝ ըստ պայմանագրի:

Հնարավոր գործարքին կարող են խոչընդոտել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», որոնք նույնպես հետաքրքրված են Էրլինգի ծառայություններով :

Եվ եթե «Բարսելոնան» այս պահին պարզապես գումար չունի Հոլանդին ձեռք բերելու համար, ապա բրիտանական երկու գրանդերն էլ տիրապետում են համապատասխան ֆինանսների և կարող են վճարել պահանջվող գումարը հարձակվողի տրանսֆերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել