Tert.am-ը գրում է.

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, որպես 2020 թվականին ավարտին առկա բանկային դրամական միջոց, հայտարարագրել է ավելի քան 3,5 մլն դրամ և 742 եվրո, որոնց ծագման աղբյուրները պաշտպանված են։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից։

Այսպիսով՝ որպես տվյալ տարեսկզբին բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ Թովմասյանը հայտարարագրել է 8,836,844 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1,272,119 դրամ։ Տարեսկզբին ունեցել է նաև 5,300 դոլար, որը տարեվերջին չի եղել։ Տարեսկզբին Թովմասյանը հայտարարգրել է 14,732 եվրո, որը տարեվերջին ևս նվազել է՝ կազմելով 742 եվրո։ Տարեսկզբին առկա 435,302 դրամը տարեվերջին ավելացել է՝ կազմելով 1,243,540 դրամ։ Տարեվերջին նա հայտարարագրել է նաև 1,027,558 դրամ։ Թովմասյանը առկա կանխիկ դրամ չի հայտարարագրել։ Նշված դրամական միջոցների ծագման աղբյուրները պաշտպանված են։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Թովմասյանը ՃՇՀԱՀ-ից ստացել է 924,903 դրամ․ նա նաև վարկ է ստացել Ամերիաբանկից՝ 14,500,000 դրամ։ Որպես այլ եկամուտ՝ Թովմասյանը հայտարարագրել է նաև 1,123,090 դրամ, որն ստացել է Ֆինանսների նախարարությունից։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 10,00, այսինքն՝ նրա տարեկան աշխատավարձը 7 936 800 դրամ է։ Նա որպես 2020-ին Կադաստրի կոմիտեից ստացած աշխատավարձ՝ հայտարարագրել է 10,910,064 դրամ, հետևաբար ավելի քան 2,9 մլն դրամ պարգևավճար է ստացել։

Որպես տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումար՝ Թովմասյանը հայտարարագրել է 20 մլն դրամ։

Վերջինս հայտարարագրել է նաև համատեղ սեփականություն հանդիսացող 5 անշարժ գույք, որոնցից վերջինը՝ անավարտ (կիսակառույց) շինությունը Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում, ձեռք է բերվել 2019-ին։

Թովմասյանի կինը՝ Անուշ Մարգարյանը, հայտարարագրել է տարբեր բանկերում գտնվող 1,837,000 դրամ և 2,000,000 դրամ ավանդներ։

Որպես տարեվերջին բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ Թովմասյանի կինը հայտարարագրել է 320,000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 275,900 դրամ, և ևս 148,489 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազմելով 716,793 դրամ։ Որպես տարեվերջին առկա կանխիկ դրամական միջոց՝ Անուշ Մարգարյանը հայտարարագրել է 4,200,000 դրամ։ Նշված դրամական միջոցների ծագման աղբյուրները ևս նշված չեն։

Մարգարյանը որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ստացած վարձատրություն՝ հայտարարգրել է 1,268,946 դրամ, որպես այլ եկամուտներ՝ Թովմասյանի կինը հայտարարագրել է նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ից ու «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ից ստացած համապատասխանաբար 137,857 դրամ և 143,634 դրամ։

Սուրեն Թովմասյանի հայրը՝ Վլադիմիր Թովմասյանը տարեվերջի համար հայտարարագրել է 8 անշարժ գույք, որոնցից 4-ը՝ միանձնյա սեփականություն, մյուս 4-ը՝ համատեղ սեփականություն։

Որպես տարեվերջին առկա տրանսպորտային միջոց՝ Կադաստրի կոմիտեի նախագահի հայրը հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված JEEP մակնիշի ավտոմեքենա։

Որպես տարեվերջին բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ Վլադիմիր Թովմասյանը հայտարարագրել է  262,211 դրամ և 208,885 դրամ։ Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց՝ նա հայտարարագրել է 1,600,000 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազմելով 6,000,000 դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Վլադիմիր Թովմասյանը Արփա Սևան ԲԲԸ-ից ստացել է 1,697,081 դրամ, 396,000 դրամ կենսաթոշակ է ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել