Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ին միանալուն:

Sportmediaset-ը հայտնում է, որ վերջին շաբաթների ընթացքում իսպանացու գործակալը բանակցություններ էր վարում «Միլանի», «Ռոմայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» ու ՊՍԺ-ի հետ, բայց ֆրանսիական ակումբն էր, որ ֆուտբոլիստին առաջարկել էր առավել բարենպաստ պայմաններ:

Փարիզյան ակումբը համաձայնվել է Ռամոսի բոլոր պահանջների հետ: Սերխիոն ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է եռամյա պայմանագիր, համաձայն որի` յուրաքանչյուր մրցաշրջանում նա կվաստակի 15 միլիոն եվրո:

Ըստ աղբյուրի՝ Ռամոսն արդեն հայտնել է Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների՝ ՊՍԺ տեղափոխության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել