1992 թ. անցկացվում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Թիմերի ցանկում էր նաև Դանիայի հավաքականը, որն ի վերջո հաղթող դարձավ։ Որոշիչ խաղեր հավաքականն ունեցել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականների հետ։ Սակայն հակառակորդների ուժն ու պրոֆեսիոնալիզմը չկարողացան դիմադրել դանիացիների խորամանկությանն ու հաշվարկային մտքին։

Դանիայի՝ եզրափակչում հայտնվելու փաստը կարելի է պատահականություն համարել։ Հավաքականն ընդհանրապես չպետք է մասնակցեր առաջնությանը։ Այն պահեստային ֆոնդում էր, սակայն այդ ժամանակաշրջանում քաղաքական իրադարձություններից ելնելով առաջնությանը ներկայանալ չկարողացավ Հարավսլավիայի հավաքականը։ Պետությունը քաղաքացիական պատերազմի հետևանքով խորը ճգնաժամի մեջ էր գտնվում։

Մի պահ մրցավարների կոլեգիան մտածեց՝ արդյոք հարկավո՞ր է Դանիային հանել պահեստայինների թվից։ Սակայն մի քանի շաբաթ անց ռազմական գործողությունները Հարավսլավիայում սրվեցին, և ակնհայտ դարձավ, որ երկրի հավաքականը դաշտ դուրս գալ չի կարողանա։ Այսպես, Դանիան դարձավ Եվրո-1992-ի լիարժեք մասնակից։

Խաղերից առաջ Դանիայի հավաքականը սահմանափակ ժամանակ ուներ պատրաստվելու։ Մինչ մյուս թիմերն ակտիվորեն մարզվում էին, դանիացիներն արձակուրդ էին գնացել թիմի կազմալուծման պատճառով։ Ֆուտբոլիստները չկարողացան արագ հավաքվել և վերադառնալ նորմալ մարզավիճակի, այդ իսկ պատճառով առաջին խաղերը Դանիայի համար այնքան էլ հաջող չընթացան։ Սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց։

Հավաքականի հաղթանակը կարելի է իրական պատմական իրադարձություն համարել։ Ճիշտ է՝ հավաքականը որոշ չափով պատրաստված էր, սակայն դա չէր, որ էական դեր ունեցավ հաղթանակի հարցում։ Դանիացիները գնդակին տիրապետելու անսպասելի տակտիկա էին գտել։

Հավաքականի դարպասապահը փորձառու և խորամանկ խաղացող Պյոտր Շմեյխելն էր։ Երիտասարդը յուրաքանչյուր խաղում փոխանցումներ էր ստանում հարձակվողներից և պաշտպանվողներից։ Խաղի տակտիկան դուր չեկավ հակառակորդներին, սակայն կանոնների խախտում չկար, հետևաբար խաղը շարունակվում էր։ Զարմանալի է, սակայն բացի մրցակիցների թշնամությունից՝ Դանիայի հավաքականը հաջող առաջխաղացում ստացավ նաև մրցաշարային աղյուսակում։

Առաջնությունից հետո մրցավարների կոլեգիան նոր կանոն մտցրեց խաղում։ Դարպասապահն այլևս չէր կարող գնդակը ձեռքերով վերցնել այն բանից հետո, երբ իր թիմի որևէ խաղացողից փոխանցում էր ստանում։ Նորարարությունը սպորտաձևում ցանկանում էին ներառել դեռ ավելի վաղ։ 1990 թ. խաղերի ժամանակ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել