Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին հարևան երկրների ժողովուրդներին կոչ է արել սթափվել և գլուխ հանել իրենց՝ «խելագարված և իրականության զգացողությունը կորցրած» քաղաքական գործիչներից, գրում է ria.ru-ն։

«Պատժամիջոցներ, սադրանքներ ... մի հարց ունեմ․ դուք դա հատո՞ւկ եք անում, փորձո՞ւմ եք ստուգել մեր սահմանների ամրությունը, մեր նոր սերնդի հայրենասիրությո՞ւնը։ Մի՞թե պատմությունը ձեզ ոչինչ չի սովորեցրել։ Ինչպես 80 տարի առաջ, տարածաշրջանը գտնվում է գլոբալ հակամարտության եզրին։ Ես առաջին հերթին դիմում եմ մեր հարևան երկրների ժողովուրդներին՝ լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին. արթնացե՛ք, քանի դեռ ուշ չէ, գլուխ հանեք ձեր քաղաքական գործիչներից, որոնք խելագարվել են և կորցրել են իրականության զգացողությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ «իրենք տասնամյակներ շարունակ այդ ժողովուրդների հետ ապրել են հարևանաբար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել