Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ամենամոտ ժամանակներս մենք ամերիկացի գործընկերների հետ կվերսկսենք երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ»,-Անտոնովը լրագրողներին ասել է Հայրենական մեծ պատերազմի սկսման 80-րդ տարեդարձին նվիրված «Հիշատակի մոմ» ակցիայից հետո, որն անցկացվել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Նա հավելել է, որ հունիսի 21-ին ամերիկյան իշխանություններին առաջարկություն է ուղարկել հանդիպումների մասին եւ մոտ ժամանակներս երկխոսության է սպասում Ժնեւի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների զարգացման բնագավառի տարբեր թեմաների շուրջ:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կոնկրետ հանդիպումներ տեղի կունենան Պետդեպարտամենտի գործընկերների հետ: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը Ժնեւի գագաթնաժողովում պայմանավորվել են միմյանց երկրներ վերադարձնել դեսպաններին: Անտոնովն ԱՄՆ է վերադարձել հունիսի 20-ին, Ջոն Սալիվանը մտադիրէ վերադառնալ մինչեւ շաբաթվա վերջը: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունն ապրիլի վերջին հայտարարել է, որ ստիպված է դադարեցնել Ռուսաստանում ոչ միգրացիոն այցագրեր տալը, բացի դիվանագիտական եւ արտակարգ դեպքերի: Այնտեղ դա բացատրում են հյուպատոսական ծառայությունը 75 տոկոսով կրճատելու ռուսական կողմի պահանջով, հաղորդել է «Ինտեֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել