Մի զարմացեք, որ "դրսից" բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:
Դրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են:
Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:
Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:
Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել