Հյուսիսային շրջանների բնակիչները գնահատում են ամառը և երազում են, որ այն ավելի երկար տևի։ Իրականում այդ երազանքը մոտ ապագայում կարող է իրականություն դառնալ։ Գիտնականների ուսումնասիրությունները ցույցե տվել, որ 1952-2011 թթ. ամառային օրերի թիվն ավելացել է 17-ով։ Դրա հաշվին ձմեռային շրջանը կրճատվել է 73 օրով։

Գլոբալ տաքացումն ամեն տարի նոր թափ է հավաքում։ Եթե դրա զարգացումը չկանխվի, ապա 22-րդ դարի սկզբին ամառվա տևողությունը երկու անգամ կավելանա. եռամսյա շոգը կդառնա կես տարի տևող։ Կլիմայի նման փոփոխությունը կազդի մարդկանց կյանքի բոլոր ոլորտների վրա, առաջին հերթին՝ գյուղատնտեսության և մարդկանց առողջության։

Գիտնականների հետազոտական խումբն աշխատել է չինացի օվկիանոսագետի ղեկավարությամբ։ Ուսումնասիրությունն իրականացվել  նախորդ հարյուրամյակի ընթացքում ստացված տվյալների հիման վրա։ Մեկնարկային կետն սկսվել էր այն ժամանակահատվածից, երբ գրանցվել են ամենացածր ու ամենաբարձր ջերմաստիճանները։ Հետագայում օգտագործվել են համակարգչային ծրագրեր, որոնք տվյալնեը բերել են հասկանալի գրաֆիկական տեսքի։ Ստացված մոդելները թույլ են տվել կանխատեսել հաջորդող տարիների կլիման։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամառային ժամանակահատվածի ավելացում տեղի կունենա՝ տաք ձմռան հաշվին։ Անխոս, գլոբալ տաքացումն ազդում է մոլորակի բոլոր հատվածների վրա, սակայն որոշ տարածքներ առավել մեծ ազդեցության են ենթակա։ Կլիմայի ամենակտրուկ փոփոխություննեը նկատվել են Միջերկրածովյան շրջաններում, ինչպես նաև Տիբեթի բարձրավանդակում։

Ամառային ժամանակահատվածի երակարցումը կհանգեցնի ոչ միայն ձմռան, այլև աշնան ու գարնան կրճատմանը։ Մոլորակի կլիմայական վիճակի փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա։ Թռչունները կդադարեն գաղթել կամ կշփոթեն թռիչքի ու վերադարձի ժամանակները։ Բույսերի ծաղկման ժամանակի երկարումը կհանգեցնի մարդկանց ալերգիկ սեզոնի տևողության ավելացմանը։

Առավել վտանգավոր հետևանքներ կթողնվեն միջատների վրա։ Վարակների կրիչների բնակության վայրերը կընդարձակվեն։ Հյուսիսային շրջաններում կենդանիների կողմից տարածվող հիվանդությունները ևս կտարածվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել