Նիագարայի ջրվեժը բնության հրաշալիքներից մեկն է, որն ապշեցնում է իր վեհությամբ և չափսերով։ Անհնար է պատկերացնելը, որ որևէ պահի այն կարող է կանգ առնել։ Սակայն նման երևույթ տեղի է ունեցել և կկրկնվի 7 տարի անց։

Նիագարայի ջրվեժն առանձնացնում է Կանադան և Նյու Յորք նահանգի արևմտյան հատվածը։ Այստեղ է ընկած Նիագարա գետի հունը, որն իրար է միացնում երկու ջրամբար։ Սակայն Էրին և Օնտարիոն գտնվում են տարբեր բարձրությունների վրա։ Դրանց միջև 30 մ բարձրության տարբերություն կա, որտեղից էլ հոսում է ջուրը։

Նիագարայի հոսքը միասնական հաակարգ չէ։ Այն կազմված է մի քանի մասին, որոնցից առավել խոշորը կոչվում է «Պոդկովա»։ Այն տեսնել հնարավոր է Կանադայի տարածքից։ «Պոդկովային» է պատկանում ջրի ծավալի 80%-ը, իսկ Ամերիկային մնում է միայն երկու համեստ տարածք՝ «Ամերիկյան ջրվեժն» ու սեկտոր «Ֆատան»։

Ցամաքումը վերաբերում էրմիայն «Ամերիկյան ջրվեժին»։ 1969 թ. տարածքում անցկացրին ջրահեռացում և ջրամբարի գործունեությունը դադարեցվեց 5 ամսով։ Այդ ժամանակահատվածում գիտնականները հետևում էին էրոզիայի ընթացքին։ Կանադական հատվածում զբոսաշրջային մասն անձեռնմխելի մնաց։ Նախատեսվում մի քանի տարի անց կրկին ջրահեռացում իրականացնել՝ վերանորոգման աշխատանքների համար. տարածքում հարկավոր է երկու հարյուրամյա կամուրջ վերականգնել։

Առաջին ջրահեռացման ժամանակ հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն մետաղադրամ և տարատեսակ այլ իրեր։ Այդ ժամանակից ի վեր անցել է 50 տարի։ Զբոսաշրջիկների թիվն այս ընթացքում ավելացել է մի քանի անգամ։ Ներկայումս հնարավոր կլինի ջրվեժի ջրերի տակից հայտնաբերել նաև հեռախոսներ, մանր տեխնիկա և զբոսաշրջային աքսեսուարներ։

Սական Նիագարայի ջրվեժը ցամաքել է ոչ միայն մարդու ներգոծության հետևանքով։ 1848 թ. նման բան տեղի է ունեցել բնական պատճառներով։ Այդ օրը տեղի բնակիչները չեն լսել ջրի մշտական հոսքի ձայնը։ Ռեկորդային մարտյան սառնամանիքները «կանգնեցրել են» ջրվեժը։

Ջրի հոսքի փոխարեն մարդիկ ականտես են եղել հսկայական սառցալեզվակների։ Այս դեպքից հետո բնակչությունը բաժանվեց երկու մասի։ Առաջին խումբն այցելեց եկեղեցի՝ երկնային ուժերից խնդրելու դադարեցնել բնության անոմալիան։ Երկրորդ խմբի ներկայացուցիչներն սկսեցին զբաղվել ջրվեժի ուսումնասիրմամբ։

Սառույցների տակ հայտնաբերվեց 1812 թ. ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված զենք, հնդկացիների առօրա իրեր, սոճու հսկայական կոճղեր։ Վերջին գտածոն հատկապես ուրախացրել էր ամերիկացիներին, քանի որ այդ ծառի փայտանյութն օգտակար էր թանկարժեք կահույք պատրաստելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել